Ի ուրախություն Հայաստանի քաղաքացիների ու ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել, էնպես որ հորդորում եմ դադարեցնել հերթական ստի արշավը. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՊՈՒ խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, թե ներկայիս իշխանությունը 2018-ին խրախուսում էր զինվորականների փողոց դուրս գալը՝ էժանագին սուտ է։

2018 թվականի ապրիլի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.

«Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին»։

Ի ուրախություն Հայաստանի քաղաքացիների ու ի դժբախտություն ընդդիմադիր հոսանքների՝ սուտը երբեք չի կարող հաղթանակել, էնպես որ հորդորում եմ դադարեցնել հերթական ստի արշավը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ