Բագրատի սիրտը տեսարան է ուզում, շոու, սադրանք․․․ որ շատ թե քիչ հետաքրքիր դառնա մարդկանց

Շուրջ 100-150 ցուցարարով այսօր Երևանում փղոցները չափչփելուց  հետո  Բագրատը լավ է հասկանում, որ օրեցօր անհետաքրքիր է դառնում բոլորին։ Դեռևս մայիսի 9-ին խոստացված  արդյունքները, որ պետք է գրանցեր ընդամենը 7-10 օրում, այդպես էլ իրականություն չդարձան։  Իշխանությունը լուրջ չի վերաբերվում Բագրատին, իսկ դա  էլ ավելի է հունից հանում վերջինիս, քանզի քաջ գիտակցում է, որ ևս մի քանի օր ու այլևս մարդ չի մնա իր կողքին։

Հենց այս նպատակով էլ Բագրատն իր թափառաշրջիկ  խմբակով մեկնել է Սարդարապատ։ Շոու է ցանկանում ցուցադրել, որ շատ թե քիչ հետաքրքրիր դառնա մարդկանց, ովքեր վաղուց հոգնել են Բագրատի փուչ խոսքերից։  Բացառված  չէ նաև, որ  վաղը Սարդարապատում սադրանքների դիմի, որպեսզի փորձի կարևորել իր անձն ու վաղուց  մարած շարժումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ