Գարեգին Բ-ի վտանգավոր խաղը

Երեկ Գարեգին Բ-ն Մայթ աթոռում հավաքել էր արքեպիսկոպոսներին ու հոգևորական բարձրաստիճան պաշտոնյաներին քննարկելու Բագրատ սրբազանի հարցը:
Բանն այն է, որ եկեղեցու ներսում հասունանում է լուրջ բողոք Բագրատ սրբազանի գործողությունների կապակցությամբ: Այնտեղ կարծում են, որ Բագրատ սրբազանը եկեղեցուն ներքաշում է քաղաքական խաղերի մեջ, որոնք եկեղեցու համար կարող են աղետալի լինել:

Եվ հենց սկզբից քննարկումն այնպես է գնացել, որ արքեպիսկոպոսների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Բագրատ սրբազանի գործողություններին: Շատերը զգուշացրել են, որ Եկեղեցի-Պետություն այսպիսի առճակատոմն առաջին հերթին թուլացնելու է եկեղեցին, որի շատ սպասավորներ առանց այն էլ ընդունելի չեն հանրության կողմից: Բագրատ սրբազանն ասել է, որ սա իր արժանապատվության հարցն է, և Տավուշում ձախողումից հետո չի կարող հետ նահանջել՝ նշելով, որ Բագրատ սրբազանը չի կարող պարտվել Նիկոլին: Արքեպիսկոպոսներից շատերին սա զայրացրել է, քանի որ նրանց համար անընդունելի է եղել եկեղեցու և սրբազանի անձերի միջև հավասարության նշան դնելը: Նույնիսկ առանձնապես ակտիվությամբ աչքի չի ընկել վերջերս անեծքներ հնչեցրած Արշակ սրբազանը, ինչը նույնպես ցուցիչ է եղել:

Քննարկումների ընթացքից շատերը կարծել են, թե Գարեգին Բ-ն կփակի Բագրատի թեման և նրան կարգելի որևէ այլ նոր գործողություններ, սակայն անսպասելիորեն բոլորի համար ասել է, որ չի կարող արգելել Բագրատ սրբազանին գործողությունները շարունակել և, ըստ էության, պատասխանատվություն է վերցրել պետականության դեմ այս խառնակչության համար:

Ստացվում է, որ գարեգին Բ-բ բագրատի խաղը փորձում է իր խաղը դարձնել. Կհաջողի Բագրատը, Գարեգին Բ-ն կասի իմ շնորհիվ էր, չի հաջողի Բագրատը, ինչը Տավուշի ձախողումից հետո ակնհայտ է արդեն, կաթողիկոսը կվերացնի կաթողիկոսական աթոռի համար հավակնորդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ