Ժիրայր Սեֆիլյանը բանակը կազմաքանդող  կոչ է արել

Ժիրայր Սեֆիլյանը բանակը կազմաքանդող  կոչ է արել, վերջինս հայտարարել է, որ Տավուշի հայկական գյուղերի պաշտպանական դիրքերի սպայակազմը և հրամանատարությունը պետք է հետևեն  պայմանագրային զինծառայողներին ու միանան ցուցարարներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Կիրանցում ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողները 5 րոպե անց հետ են վերադարձել ծառայության, սակայն ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերևույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ:  Պայմանագրային զինծառայողներից 2 -ը նույնիսկ հանդես են եկել տեսաուղերձով, որ զղջում են իրենց արարքի համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ