Զգալով, որ 5-րդ շարասյան նոր մարտավարությունը ֆիասկո ապրեց՝ ստիպված նկուղից հանել ու առանց փոշին սրբել փողոց են ուղարկել՝ աշխուժակներին

ՔՊ փորձագետ Բագրատ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զգալով, որ 5-րդ շարասյան նոր մարտավարությունը ֆիասկո ապրեց՝ ստիպված նկուղից հանել ու առանց փոշին սրբել փողոց են ուղարկել՝ իրենց աստղային ժամին սպասող աշխուժակներին՝ 2022 թվականից պարապած մարտավարությամբ:

Կրկին նույնաբովանդակ տպագրությամբ գլխարկներ ու շապիկներ, տեղային 5 րոպեանոց ակցիաների համար նշանակված երկու պատգամավորներ՝ սադրելու ու անձեռնամխելիությամբ պաշտպանվելու համար, պարտադիր մի քանի հոգի 9-րդ դասարանցուն հարիր բառապաշարով՝ ցույցը՝ «լավ տղու» արդի դերը պարզելու կոնֆերանսի վերածելու համար:

Ընդդիմության սեզոնային սրացումները սպասելիորեն սկսվեցին և, մոտ օրերս, եղանակային պայմաններից ելնելով, պարզ կդառնա շապիտոյի հյուրախաղերի ավարտի օրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ