Երկիրը մի շփոթեք ձեր շրջապատի մարդկանց «Բենթլիների» հետ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավանաբար արդեն առաջնորդում է ոչ թե Տավուշի թեմը, այլ ռուսական 5-րդ շարասյունը։ Այս հոգևորականը վերջին օրերին իսկական քաղաքական գործունեություն է ծավալում և հակապետական արշավ է իրականացնում Տավուշի մարզում, որտեղ այս օրերին թերևս վճռվում է Հայաստանի պետականության, իքնիշխանության հարցը։ Սակայն ինչպես պատմությունն է ցույց տվել պետականությունն ու ինքնիշխանությունը հոգևորականների մեծ մասի համար խրթին հասկացություն է, որովհետև պատմության ընթացքում քիչ չեն եղել դեպքերը, երբ եկեղեցին, հոգևորականները դեմ են դուրս եկել թագավարներին, իշխանություններին։

«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Այս խոսքերի հեղինակը ցավոք հոգևորական է, ով հավանաբար հաճախ է իր հետևորդներին ասել, որ Աստծո առաջ բոլորը հավասար են։ Սակայն Բագրատ Սրբազանը որոշել է խախտել հավասարության սկզբունքը և իրեն իրավունք վերապահել որոշելու թե ով պետք է և չպետք է ապրի այս երկրում։

Բագրատ Սրբազանը կարող է չահամաձայնվել երկրի քաղաքական ղեկավարության դիրքորոշման և քաղաքականության հետ, սակայն Սրբազանին ոչ մեկ, նույնիսկ Աստված, իրավունք չի տվել, որոշելու թե ով պետք է ապրի, կամ չպետք է ապրի այս երկրում։ Այս երկիրը Բագրատ Սրբազանի ու մյուս հոգևորականների սեփական մատուռը, իսկ ավելի ճիշտ սեփական «Բենթլին» չէ, որ որոշեն ով իրավունք ունի մուտք գործել այնտեղ իսկ ով՝ ոչ։

Ի դեպ, Բագրատ Սրբազանին թերևս հարկ է հիշեցնել, որ չանի այնպիսի արտահայտություններ, որոնց պատասխանը կարող է ցավոտ կամ ոչ ականջահաճո լինել հենց իր համար։ Այլապես գուցե պարզվի, որ այս երկրում ապրելու ահամեմատ ավելի շատ իրավունքներ ունեն նրանք, որվքեր կյանքի, առողջության ու իրենց զավակների զոհաբերության գնով են պահել և պահում հողն ու սահմանը, և ոչ թե նրանք, ովքեր՝ տասնամյակներով Աստծո անունը շահարկելով աշխարհիկ կյանքի հարուստ բարիքներից ու բարքերից են օգտվել ու օգտվում։

Մկրտիչ Իսրայելյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ