Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

Մայիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆու 115/4 հասցեի հարակից դաշտում ծառից կախված վիճակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ