Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Բոլոր զազրախոսների համար ՝ Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Այսօր պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների նիստի արդյունքում տեղի ունեցել կարևոր արձանագրումներ՝ փաստել է պատգամավորն ու շարունակել․

«Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Նյութի մեջ նշված քարտեզի վրա կտեսնեք այս փուլում դեմարկացված հատվածները (մանուշակագույն նշված): Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, որը ինքնին անվտանգային ռիսկերի նվազեցում է։

Գործընթացի ընթացքում հայկական ոչ մի գյուղ չի զրկվում ճանապարհից։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը:

Ամիս շարունակ կեղծ թեզ է շրջանառվում թե գազատար է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սիրելի հայրենակիցներ, այս բարդ և լարված գործընթացքում պետք է լինենք առավել քան զգոն և տուրք չտանք մանիպուլիացիաներին ու կեղծ տեղեկատվությանը։

Այս ընթացքը կարևոր է ոչ միայն Տավուշում պետական սահմանի առկայության տեսանկյունից, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման սկզբունքները ֆիքսելու առումով»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ