Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն ու «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել․

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացը` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն իր հերթին կենթադրի սահմանազատման և անվտանգային ռիսկերի նվազեցում`առաջին անգամ Ադրբեջանի հետ ունենալով սահմանազատված սահման` որպես պատմական իրողություն։

Այդուհանդերձ, Հայաստանը կստանա գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ