Եվրամիության շատ երկրներ ընդունել են և համաձայնել Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Ուկրաինա ուժեր ուղարկելու վերաբերյալ: Այս մասին The Economist թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «շատ են տատանվել» Ուկրաինային օգնության սահմանները որոշելիս։
Մակրոնը հավելել է, որ Եվրոպայի հեղինակությունը կախված է Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հաջողությունից։
«Ես ունեմ հստակ ռազմավարական նպատակ՝ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայում: Եթե Ռուսաստանը հաղթի, ապա Եվրոպայում անվտանգություն չի լինի. ո՞վ կարող է համոզված լինել, որ Ռուսաստանն Ուկրաինայում կանգ է առնելու։ Անվտանգության ի՞նչ երաշխիքներ կունենան հարևան մյուս երկրները՝ Մոլդովան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և այլն»,- ասել է Ֆրանսիայի նապագահը: