Սահմանազատումը կնվազեցնի նոր պատերազմի վտանգը` ամուր հիմքեր ստեղծելով խաղաղության համար

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման

Նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

✅ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

✅ Սահմանազատումից հետո ողջամիտ ժամանակահատվածում չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին։

✅ Սահմանազատման արդյունքում Հայաստանի որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։

Ստացվում է, որ նշված 4 գյուղերի  հատվածում  այսուհետև խրամատներին կփոխարի պետական սահմանը, իսկ 2 կողմերի զինված ուժերին կփոխարինեն սահմանապահները։

Ընդ որում, Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում Հայաստանը  ևս մեկ քայլով նվազեցրեց նոր պատերազմի վտանգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ