Զգում եմ, որ կարող եմ հաղթել. Ծառուկյանը՝ Մախաչևի հետ ռևանշ մենամարտի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտի մասին։

«Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին։ Բոլորն անպարտալի են համարում նրան, սակայն ես չգիտեմ, թե ինչու։ Օրինակ՝ Վոլկանովսկիի հետ մենամարտում Մախաչևը լավ տեսք չուներ»,- ասել է հայ մարտիկը։

2023-ի փետրվարին կայացած UFC 284 մրցաշարում Իսլամ Մախաչևն Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկուն հաղթել էր մրցավարների որոշմամբ (48-47, 48-47, 49-46)։

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ