Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը գնդակոծել են Դնեպրոպետրովսկի մարզը։ Հարձակման մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նախնական տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 9 հրթիռ։ Դնեպրում մասնակի փլուզվել է բնակելի շենքը, հաղորդվում է նաև ենթակառուցվածքային ձեռնարկությունների վնասման մասին։ Հայտնի է 2 զոհի և 15 վիրավորի մասին։ 8-ամյա երեխա է մահացել հիվանդանոցում։

Թե որ քաղաքում է դեպքը տեղի ունեցել, Լիսակը չի հստակեցրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ