Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Ապրիլի 17-ին՝ ժամը 19։32-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից մեկի նկուղը։

Փրկարարներն Ա․ Ն․-ին (ծնված 1963 թ․) դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ