Ընդսմին ուզում եմ ,որ հայ հանրությունը իմանա ճշմարտությունը, ու հանրությանը մոլորեցնել փորձող անհույսներին էլ հորդորում եմ այլեւս չհոտոտել իմ գուլպաները . Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Թե բա `քաղաքագետ Հարություն Մկրտչյանը էն խեղճ տղու`Սամվել Վարդանյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին կոչեր է հնչեցրել իշխանությանը պատկանող <<Հայկական Ժամանակ>> լրատվական կայքով,ինչից հետո տեղի է ունեցել հայտնի բերման ենթարկելու ակտը .

Ստորեւ ՉՈՐ ՓԱՍՏԵՐՈՎ ներկայացնում եմ , թե ով է ում նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կոչեր ու վիրավորանքներ հնչեցրել, ինչպես եմ ես արտահայտվել տեղի ունեցած դեպքի առթիվ իրականում ու ընդամենը լրագրողի հարցին ի պատասխան հայտնել սեփական տեսակետս, ու թե ինչպես են որոշ` իրենց <<ընդդիմադիրներ>> հորջորջող փնթիներ նենգափոխում իմ խոսքերը եւ փորձում դա ծառայեցնել ի զբանս յուր . Գրառմանը կից կտեղադրեմ այն հատվածը /հատվածները ամբողջությամբ, թե ինչ եմ ես ասել ու թե ինչպես են դրանք մոնտաժի ենթարկում։

Ընդսմին ուզում եմ ,որ հայ հանրությունը իմանա ճշմարտությունը, ու հանրությանը մոլորեցնել փորձող անհույսներին էլ հորդորում եմ այլեւս չհոտոտել իմ գուլպաները ,գտնել ուրիշ հոբբիներ/գտնել ուրիշ,ավելի միամիտ հերոսների,ում գլխին կարող են <<ինչ որ բան ջարդել >> …

Հանրային դաշտում վիրավորանքը,հայհոյանքը,սպառնալիքը , թիրախավորումն ու բոուլինգը օրակարգային դարձրածները բողոքում են, թե իրենց <<սպառնում են >> մարդիկ, ովքեր միշտ պայքարել են վերը նշված արատավոր երեւույթների դեմ.

Մի քանիսն էլ նման մարդկանց պաշտպանության տակ են առել, օրենքին ու օրինականությանը ապավինող մարդկանց բառերն էլ կոնտեքստից կտրում , սարքում են տարոսիկ ու չտեսի մոլեռանդությամբ տարածում են …
Է՞ս չեք …

Հա,ի դեպ ,էն գոյաբանական բովանդակության ՀԱՅԱՔՎԵՆ Արցախը փրկե՞ց …
Էս տհաճ թեմայի վերաբերյալ սա իմ վերջին մեկնաբանությունն էր.
Հայհոյանքը, սպառնալիքը, բռնության կոչերը, բռնության եւ ուժի գործադրումը , սադրանքներն ու բոուլինգը , արժանապատվության ոտնահարումը քաղաքացու / մարդու նկատմամբ կապված իր քաղաքական հայացքների հետ `այո`չպիտի մեզանում տեղ ունենան ,առավելեւս արմատավորվեն եւ պետական ինստիտուտները այստեղ շատ մեծ անելիք ունեն .սա է իմ կարծիքը.մնացածը արդեն իրավապահների տիրույթում է..

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ