«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Այս մասին հայտնում է ՊՆ-ն։

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ