Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային տարանցման աշխատանքները հեշտացնելու նպատակով տվյալների նախնական փոխանակման մասին» համաձայնագրին։

Համապատասխան փաստաթուղթը, որը ստորագրել է պետության ղեկավարը, հրապարակվել է Resmi Gazete-ում։

Երեք երկրների կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին Բաքվում։

Համաձայնագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցիկ փոխադրվող ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է բոլոր երեք պետությունների տարածքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ