Եվրոպայի ամենամեծ հրաբուխը՝ Էթնան, ծխի օղակներ է բաց թողել

Եվրոպայի ամենամեծ հրաբուխը՝ Էթնան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայր է, ծխի օղակներ է բաց թողել: Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ հրաբխի խառնարանից բխող հորձանուտի օղակները բավականին հազվադեպ երեւույթ են։ Դրանք գրեթե ամբողջությամբ կազմված են ջրային գոլորշուց, որն առաջանում է հրաբխի ներսում գտնվող մագմայից ջուրը գոլորշիանալիս։ Դրանք պարունակում են նաև ծուխ և գազ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ