Պառավաքարի եկեղեցու Հիսուս Քրիստոսի արձանն ադրբեջանցիները չեն գողացել․ ՆԳՆ-ն հորդորել է չճշտված տեղեկություններ չտարածել

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի եկեղեցուց ադրբեջանցիների կողմից Հիսուս Քրիստոսի արձանը գողանալու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասաց ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված եկեղեցուց Հիսուս Քրիտսոստի քանդակը չեն գողացել։ Այն հայտնաբերվել է գետնին՝ կոտրված վիճակում։

«Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ»,- ասաց Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ