Ադրբդեջանական քարոզչությանը միացել է նաև  Վարդան Ղուկասյանը․ ապատեղեկատվություն է տարածում

Գաղտնիք չէ, որ սահմանին սադրանքներ հրահրելու նպատակով ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է և դիմում է տարատեսական տեղեկատվական  կեղծիքների՝ շատ ժամանակ փորձելով արդարացնել իր գործողությունները։ Ու եթե ադրբեջանական կողմի համար տեղեկատվական կեղծիքները փոքր ի շատե ընկալելի են, որովհետև հակառակորդ են, ապա հայկական կողմից հնչող ստերը ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում։

Պատասխանատվությունից ու բազմաթիվ քրեական գործերից Հայաստանից փախած Վարդան Ղուկասյանը  միացել է ադրբեջանական քարոզչությանը, սուտ լուրեր է տարածում, թե 3-րդ բանակային կորպուսին հրամայված է ադրբեջանական կողմի հարձակման դեպքում չկրակել։

3-րդ բանակային կորպուսի մեր աղբյուրները հայտնում են, որ  չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու, դիմադրություն ցույց չտալու մասին լուրերը բացահայտ կեղծիք  են, զինված ուժերին հրամայված է կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ