«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Դուշանբեի արվարձաններից մեկի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ շփման համար:

Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Տաջիկստանի հատուկ ծառայությունների աղբյուրը։

«Վախդատ թաղամասի ինը բնակիչ բերման է ենթարկվել մարտի 22-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ձերբակալվածները կասկածվում են նաև Իսլամական պետության հետ կապեր ունենալու համար:

Աղբյուրը հավելում է, որ Տաջիկստանի հատուկ ծառայությունները ահաբեկչության գործով քննչական միջոցառումներ իրականացնելիս շփվում են ՌԴ անվտանգության ուժերի հետ, որոնք մասնակցել են ձերբակալություններին Դուշանբեում գտնվելու ժամանակ։

Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 143 մարդ, վիրավորվել՝ 360-ը։

Ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակները ձերբակալվել են մարտի 23-ին:

Հիմնական մեղադրյալներ Դալերժոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Ֆարիդուն Շամսիդինը և Մուհամմադսոբիր Ֆայզովը կալանավորվել են կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն կատարելու մեղադրանքով:

Բացի նրանցից, կա այս կամ այն կերպ գործին առնչություն ունեցող ևս 7 կալանավորված անձ, հիմնականում՝ ՌԴ-ում ժամանակավոր գրանցում ունեցող կամ հաստատված օտարերկրացիներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ