Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։

Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Մարությանի թիմից։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեցին «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին:

Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ