Երազախաբ եղած Արտակ Բեգլարյանի կարծիքով կառավարությունը ղարաբաղցիներին աջակցություն է տալիս իր շնորհիվ

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը երկարաձգվեց, ընդլայնվեց նաև շահառուների շրջանակը։

Ուշագրավ է, որ  կառավարության այս որոշմանն անդրադարձել է Արտակ Բեգլարյանը։ Երազախաբ  եղած պատանում նման՝ վերջինիս կարծիքով, իբրև օրեր առաջ Ազատության հրապարակում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հանրահավաքն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը «40 հազար+10 հազար դրամի» ծրագիրը որոշել է երկարաձգել։

Եթե Արտակ Բեգլարյանի կարծիքով ՀՀ կառավարության որոշումը իր ու իր կողմնակիցների շնորհիվ է, ապա  ու՞մ  կամ ինչի՞ շնորհիվ է  ՀՀ կառավարությունն ընդհանրապես սկսել «40+10 հազարի» ծրագիրը  կամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության մյուս ծրագրերը։

Իսկ իրականում Արտակ Բեգլարյանի ու վերջինիս շրջապատի կողմից փորձ է արվում իրենց վերագրել կառավարության որոշման դափնիները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ