ՀՀ-ում կա մե՛կ կառավարություն, որևէ այլ կառավարություն չի կարող լինել. Վարչապետը՝ ազգային անվտանգությանը սպառնացող ԼՂ-ից որոշ տեղահանվածների քայլերի մասին

«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շատ հստակ հայտարարեց. «Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մե՛կ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ. «Որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների չօգտագործեն Հայաստանի անվտանգության համար որպես սպառնալիք ստեղծելու միջոց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ