Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում։ Առնվազն երեք մարդ է տուժել է։

Տորնադոները սկսվել են ուրբաթ օրը, որոնք ուղեկցվում են Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում տեղումների ավելացմամբ։

Նեբրասկայի Լինքոլն քաղաքի ծայրամասերում պտտահողմը պոկել է տների տանիքները և շրջել մեքենաները: Մի քանի գնացքի վագոններ ռելսերից դուրս են եկել պտտահողմի պատճառով։

Տորնադոն և սաստիկ փոթորիկները կարող են շարունակվել մինչև կիրակի, իսկ այսօր «ամենավտանգավոր» օրն է:

«Սպասվում է, որ սաստիկ փոթորիկները կշարունակվեն մինչև կիրակի, սակայն շաբաթ օրը կարող է լինել ամենամահաբեր օրը, քանի որ սպառնալիքը տարածվում է Միչիգանից դեպի Տեխաս։ Փոթորիկների և ուժեղ տորնադոների ֆոնին ԱՄՆ-ը նույնպես կտեսնի վնասակար քամու պոռթկումներ և «բեյսբոլի չափի» կարկուտ»,- հայտնել է CNN հեռուստաալիքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ