ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար:

«Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։

Տեղեկությունների համար դիմել ք․ Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ