Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը կմասնակցեն Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն սպասվող եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը, քանի որ վերջինս աշխատում է իր առևտրային գործընկերությունների հավասարակշռման և հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին, Բրյուսելում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ