Մոսկվայի ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 360-ի

«Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ի ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի, այդ թվում՝ 11 երեխա: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի աղետների բժշկական կենտրոնը: Վերջին տվյալով՝ զոհվել է 139 մարդ: Տասնյակ քաղաքացիներ ստացիոնար բուժում են ստանում:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խոսքով՝ ահաբեկչությունը նախապատրաստել են արմատական իսլամիստները, իսկ Ուկրաինայի հատուկ ծառայություններն աջակցել են դրա իրականացմանը:

Կիևը հերքել է բոլոր մեղադրանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ