Հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը, տարածաշրջանում միջազգային ներկայության անհրաժեշտությունն այսքան հրատապ դեռ չի եղել

 

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ հայ պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շարունակական և ապօրինի բանտարկությունը։

Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների բարձր ռիսկը, ներառյալ մարդկային կորուստները, միջազգային ուժեղ ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել:

Հետևաբար, Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Ադրբեջանում պատանդ պահվող բոլոր հայ ռազմագերիների (գերիների), պաշտոնյաների և քաղաքացիական անձանց արագ և անվտանգ հայրենադարձությունը։

Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է 2023 թվականի հոկտեմբերի 27-ի «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության հայ պաշտոնյաների կալանքի տակ պահելու մասին» իր հայտարարությունը, որում մանրամասն ներկայացվել է ութ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումն ու հետապնդումը։

Ադրբեջանը հետևողականորեն ցույց է տվել իր կողմից միջազգային կարգի լիակատար անտեսումը, ներառյալ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ նախատեսված իր պարտավորությունների չկատարումը: Հաշվի առնելով Հարավային Կովկասում պատերազմի սպառնալիքը, տարածաշրջանում ակտիվ միջազգային ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել։

Եզրափակելով՝ Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է անում համոզել Ալիևի ռեժիմին անհապաղ ազատ արձակել իր իրավասության տակ գտնվող բոլոր հայ խաղաղ բնակիչներին և ռազմագերիներին։ Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը զերծ մնալ Ադրբեջանին ցանկացած օգնություն տրամադրելուց, որը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ կատարել ցանկացած անօրինական ագրեսիա Հայաստանի տարածքի դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ