ԱՄՆ հատուկ ծառայություններն իսկապես զգուշացրել են Մոսկվային, որ Ռուսաստանում ահաբեկչություն է նախապատրաստվում, սակայն այդ տեղեկությունը ընդհանուր բնույթ է կրել, ասել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
«Սա ընդհանուր բնույթի տեղեկատվություն էր՝ մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Մենք արձագանքել ենք այս տեղեկատվությանը և, բնականաբար, համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման դրսևորումը»,- լրագրողներին ասել է նա։ «Ցավոք սրտի, մեր գործողությունները, որոնք մենք իրականացրել ենք կոնկրետ խմբերի և կոնկրետ անձանց հետ կապված, այդ տեղեկությունն այդ պահին չհաստատվեց»,- հավելել է Բորտնիկովը։
ԱԴԾ-ի ղեկավարի խոսքով՝ տեղեկություններ են եղել, որ ահաբեկչություն է ծրագրվում ոչ թե համերգի, այլ նախագահական ընտրությունների ժամանակ։