Մեկը կա շաբաթական երկու անգամ գրում է՝ սահմանին կուտակում կա, երևի նկատի ունի իրենց շքամուտքը ու սիրեկանին. Միսկարյան

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում սահմանային կուտակումների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողներին:

«Մեկը կա Ֆեյսբուքում՝ շաբաթական, առնվազն, երկու անգամ գրում է.

«Թշնամու կողմից սահմանին կուտակումներ կան», «շուտ, հասեք, փրկեք, փրկվեք, փախեք»: Ինձ թվում է՝ դա, «սահման» ասելով, նկատի ունի իրենց շքամուտքը, իսկ «թշնամի» ասելով՝ նկատի ունի ծնողներից մեկի սիրեկաններին:

Հաստատ պանիկա տարածող մարդ չի, մի բան կա, որ էդքան գրում ու գրում է»,- հեգնանքով նկատել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ