Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախումից հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կա տուժած

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Գագիկ Ի․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Ավետիս Հ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Opel»-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ