Հայաստանում ռուսական պրոպագանդան մնացել է այսօրինակ թթվի քարերի, մարած աբլիգացիաների հույսին․ երկնակամարում հերթական պահեստազորայինն է

Այն,  որ ռուսական կողմն ամեն կերպ փորձում է  ձախողել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։  Քանզի որքան անկայուն ու  էսկալացիաներով վտանգավոր է տարածաշրջանը, այնքան ավելի մեծ է Հայաստանի  կախումը Ռուսաստանից։  Ինչու ոչ, ռուսական կողմից  կախման մեջ է նաև  Ադրբեջանը, ով միլիարդների զենք է գնում Ռուսաստանից, որպեսզի կրակի նրա դաշնակցի՝ Հայաստանի վրա։

Քնած չէ  նաև  ռուսական պրոպագանդան Հայաստանում, հատկապես վերջին ամիսներին՝  ակտիվ  քարոզչություն է տարվում Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու ու հեղաշրջում անելու համար։  Տարատեսակ քարոզիչների կողմից  ակտիվ  աշխատանքը սակայն կարծես թե ցանկալի արդյունքը  չի տալիս, Հայաստանը պատերազմի մեջ չի մտնում, իսկ իշխանափոխությունն այդպես էլ չի հաջողվում։

Հայաստանում ռուսական պրոպագանդան կարծես թե մնացել է թթվի վրայից հանած քարերի  հույսին․ երկնակամարում հերթական պահեստազորայինն է  հայտնվել հանձինս ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոգնդապետ Գրիգոր Գրիգորյանի,  ով իշխանության գործողությունները որակում է դավաճանական ու  կոչ է անում պատերազմել  Ադրբեջանի  ու Թուրքիայի  դեմ։  Կոչեր, իհարկե  կանի, միևնույն է հետևանքների համար պատասխան չի տալու մարած աբլիգացիայի կարգավիճակում հայտնված պահեստազորային փոխգնդապետը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ