Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքելով Գալստանյանի հայտարարությանը իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է և վերջ: Այսպես են պատասխանել Բագրատ Գալստանյանին ԱԺ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Շիրակ Թորոսյանը իրենց ֆբ էջերում՝ տեղադրելով ՀՀ լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

Բոլորին մաղթում եմ ուշիմություն ու խոհեմություն,- եզրափակել էր Բաքոյանը:

Հիշեցնենք, որ իր իսկ հրավիրած հանրահավաքին հավաքվածներից Բագրատ Գալստանյանը հարցրել էր. «ՔՊ-ից պատգամավորներ կա՞ն, լավ կլիներ, որ լինեին։ Իրենց էլ հնարավորություն տանք՝ Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, կան բավականին, ինձ իրավունք տալի՞ս եք ՝իրենց հետ խոսելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ