Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մարտի 18-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա Վարդանիկ Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթից հետո «ԿամԱԶ»-ը բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենային։

Վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ