Հայաստանի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման․ վարչապետ

Գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը 2024 թվականին կազմել է 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ գրեթե 3 անգամ ավելի է:

Այս մասին ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 14,3 մլրդ դրամ, 2024-ին՝ 40,2 մլրդ դրամ, այսինքն՝ ավելացել է գրեթե երեք անգամ: Գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացել են: Շատ կարևոր է, որ սկսել ենք ոլորտի համար բավականին մեծ քանակով սարքեր ու սարքավորումներ ձեռք բերել՝ և՛ պրակտիկ, և՛ ֆունդամենտալ հատվածն ուժեղացնելու: Արել ենք նաև կառուցակարգային փոփոխություն. այժմ մենք ունենք բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որն այս տարվանից արդեն գործում է: Մեր ընկալումն ու պատկերացումն այն է, որ այս ծրագրերը պետք է ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, և ընդհանրապես՝ Հայաստանի զարգացմանը»,- նշել է նա:

Վարչապետը նկատել է՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումը կամ Հայաստանի զարգացումը, որը հնարավոր չէ պատկերացնել առանց տնտեսական զարգացման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ