Նախընտրական հանրահավաքի մեկնած Էրդողանի անվտանգության ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա զոհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Շըրնաք նահանգի Իդիլ թաղամասում։

Վթարի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, երեք մարդ վիրավորվել է, երկուսը ոստիկան են։

Դեպքի պահին Թուրքիայի նախագահը ուղևորվելիս է եղել Շըրնաք՝ մասնակցելու մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական հանրահավաքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ