Ինչ ուղերձ ունի «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրապարակվել է երգը, որով «Լադանիվա»-ն Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024»-ում:

«Ժակո» կոչվող երգում Ժակլին Բաղդասարյանը վերահաստատում է ազատ լինելու իր իրավունքը:

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրել է երգչուհին։

Ներկայացված երգով նա քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնները, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական «ես»-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ