2023թ արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ.Նիկոլ Փաշինյան

«2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է 8.7 տոկոս տնտեսական աճ»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շարունակելով՝ նշեց. «Ճշգրիտ լինելու համար ասեմ, որ Ֆինանսների նախարարության և Վիճակագրության կոմիտեի մեջ որոշակի քննարկում կա՝ աճի ճշգրիտ թվի հետ կապված, բայց վստահ ենք, որ տնտեսական աճը 8 տոկոսից ավել է: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարությունը 2021-2026 թվականներին տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը սահմանեց որպես առանցքային թիրախ:

2022 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, 2021 թվականին 5.8 տոկոս տնտեսական աճ, ըստ այդմ՝ ընտրությունների հաջորդած 3 տարվա արդյունքներով տնտեսական աճի թիրախն ապահովված է:

Բազմիցս եմ նշել, որ ՀՀ-ի պետական շահը տնտեսական զարգացումն է, որից պետք է բխեն կառավարության քաղաքականություններն ու որոշումները, տնտեսական զարգացումն է, որը ՀՀ-ին հնարավորություն կտա սպասարկել պետական օրակարգն իր ամբողջության մեջ, այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր քաղաքացիներին և ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող և հարկեր վճարող բոլոր անձանց, ովքեր 2023 թվականի պետական բյուջեի համար ռեկորդային 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ հարկային եկամուտներ են ապահովել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ