Հայկ Մարությանը չկարողացավ մտնել նիստերի դահլիճ, նրան դուրս հրավիրեցին քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանն այսօր ավագանու նիստին քննարկվում է տրանսպորտի սակագնին վերաբերող նախագիծը։

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները, սակայն, առաջարկեցին օրակարգից հանել տրանսպորտի թանկացման հարցը։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը փորձ արեց որպես փորձագետ նիստերի դահլիճ հրավիրել Հայկ Մարությանին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը չանդրադարձավ տվյալ խմբակցության առաջարկին, ասելով՝ իրենք լսեցին խմբակցությունների առաջարկները։

Նիստին զուգահեռ վաղ առավոտից քաղաքապետարանի շենքի դիմաց մի քանի անձանց հետ քաղաքացիների շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Մարությանը փորձեց մտնել նիստերի դահլիճ, հայտարարաելով՝ համաձայն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք։

Սակայն ոստիկաները վերջինիս չթույլատրեցին ներս մտնել, և դուրս հրավիրեցին քաղաքապետարանի շենքից։

Հիշեցնենք՝ միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ