Ընդդիմությունը կեղծ օգնության անվան տակ հավաքագրում է արցախցիների անձնական տվյալները

Համացանցում արդեն իսկ կան հրապարակումներ այն մասին, որ կեղծ օգնության անվան տակ հավաքագրվում են արցախցիների անձնական տվյալները։ Այսօրինակ գործելաոճով ընդդիմությունը նպատակ է հետապնդում հավաքագրել բռնի տեղահանված արցախցիների տվյալները, որպեսզի հարկ եղած դեպքում կապվեն վերջիններիս հետ, անգամ փոքրի օգնության կամ խոստումների դիմաց համոզեն ու Հայաստանում իշխանությունը վերցնելու նպատակով փողոց հանեն։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիներին հորդորում ենք չտրվել կեղծ օգնության մասին առաջարկներին ու զերծ մնալ անձնական տվյալները որևէ մեկին փոխանցելուց։

Նմանօրինակ մի գրառում էր արել նաև  հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը, որտեղ վերջինս հորդորում էր չտրամադրել անձնական տվյալներն անհասցե, առանց հեղինակի, առանց նպատակի հավաքագրումներ անողներին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ