Փոփոխություն է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում

Փոփոխություններ են կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Ըստ փոփոխությունների՝ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր նոյեմբեր ամսին բացակայել են Հայաստանից 30 օրից քիչ ժամկետով:

Աջակցությունից կարող են օգտվել նաև այն երեխաները, ում ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար: Շահառու կլինեն նաև այն անձինք, ում դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառում ունենալու պատճառով:

Նշված փոփոխությունները դիտարկվելու են նոյեմբեր ամսից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ