Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է բանակցությունների իր հարթակը. Դարսալիա

Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, հետևաբար հարևան երկրներին առաջարկում է բանակցությունների իր հարթակը։

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այս մասին Անթալիայում երրորդ դիվանագիտական ֆորումում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով, վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից կշահեն երկու կողմերը։

«Խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ