Այո, մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ. Արթուր Հովհաննիսյան

«Եվրախորհրդարանում վարչապետի հայտնի ելույթում վարչապետը հստակ արձանագրեց, որ ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտենալ ԵՄ-ին, որքան որ ԵՄ-ն է պատրաստ, պարոն Սիմոնյանի խոսքն այս համատեքստում է եղել»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ԵՄ-ի վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ներկայիս հարաբերություններին՝ Հովհաննիսյանն ասաց. «Այս իմաստով ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ այո, մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, հաշվի առնելով մեր քաղաքակրթական զարգացման ուղղությունը, հաշվի առնելով ՀՀ-ում ժողովրդավարության կայունացումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր նաև ՀՀ-ի սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակություն ունեն ԵՄ-ի դիտորդական առաքելությունը, որոնց տեղակայումից հետո էականորեն դինամիկան փոխվել է ՀՀ-ի սահմաններին և այս կոնտեքստում է եղել պարոն Սիմոնյանի խոսքը: Մենք էլ ոչ մեկ անգամ արձանագրել ենք մեր պատրաստակամությունը և նաև, ըստ էության՝ հողի վրա էլ դուք տեսնում եք հարաբերությունների մակարդակում մերձեցում ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների միջև: Մեր օրակարգում է ԵՄ անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ