Երևանում բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 29, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են «Mercedes G», «Mercedes C», «Mercedes E», «Toyota Camry», «Hyundai Elantra» և «Renault Logan» մանկիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ներից մեկի վարորդը, իսկ «Mercedes G»-ն վարել է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մերձավորը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ