Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցը

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարելիցը։

2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա:

Նույն օրը ավելի ուշ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ