Արցախը տալիս եք թուրքին, Հայաստանը տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը. առաջինին դիմադրել ենք, պատժում են, երկրորդին դիմադրում ենք, պատժում են. Ստյոպա Սաֆարյան

ԵԱՏՄ-ից հեռանալու դեպքում դժվարություններ կլինեն ՀՀ տնտեսության համար, բայց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը հավատում է՝ հումանիզմը դեռ չի մահացել, ելքեր կգտնվեն: «Գոնե մի տարածք կա, որտեղ մարդը, նրա իրավունքները…

Եվրոպան այդպիսի դաժանություններ չի անում իր անդամների նկատմամբ: Եվ Եվրոպան, եթե Ուկրաինային եւ Մոլդովային տրամադրեց մաքսային ռեժիմ առանց մաքսատուրքերի, մենք էլ կդիմենք, կնայենք դեպի հարավ, կնայենք դեպի արեւելյան շուկաներ:

Կվերակողմնորոշվենք, ժամանակ կպահանջվի, մի փոքր վնասներ կկրենք, բայց այդ վնասները համեմատելի չեն լինի այն վնասների հետ, եթե դրանց դիմաց մենք զիջենք երկիր, պետականություն եւ անվտանգություն: Այդ զիջելուց հետո տնտեսության խնդիրներն էլ երկրորդական կլինեն: Եթե գին ենք վճարելու, ավելի լավ է մենք այդ տնտեսական դժվարությունները կրենք, քան երկիր կորցնենք, ինչ անենք՝ հանձնվե՞նք, այլընտրանքը մեզ թողել են հանձնվելը:

Ռուսական պլանի դեպքում, Արցախը՝որպես օրինակ, մեզ ասել են՝ Արցախը տալիս եք թուրքին, Հայաստանը տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը: Բայց ոչ մեկը չենք ընդունել, առաջինին դիմադրել ենք, պատժում են, երկրորդին դիմադրում ենք, պատժում են: Իսկ մյուս դաշտում մեզ անկեղծորեն ասում են, Արցախի հարցում ձեզ չենք կարող օգնել, բայց գոնե ՀՀ-ն պահպանելու հարցում կարող ենք օգնել: Այսպես ասած մեր եվրոպական որոշ գործընկերների հայտարարությունները դրա մասին են:

Հիմա ի՞նչ անենք նստենք ռուսական դաշտում, որ երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք՝ գոնե Հայաստանը պաշտպանելու համար, ես կարծում եմ՝ երկրորդ տարբերակը պետք է ընտրենք»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ