Հասանովը խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարել բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական պաշտոնական խորհրդակցությունը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները՝ պաշտպանության գերատեսչությանը հղումով, հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը։

Տեսակապով հանդիպմանը մասնակցել են Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված զորամասերի և կազմավորումների հրամանատարները։

Նա հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երդմնակալության արարողության ժամանակ, ինչպես նաև փետրվարի 19-ին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում արված հայտարարությունները։

Հանդիպմանը մանրամասն վերլուծվել են ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զինծառայության կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր։

Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»։

Նա նաև հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ