Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխում են բաց առճակատման ու ճգնաժամի փուլ. քաղաքագետ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին և դրա շրջանակում արած որոշ հայտարարությունների՝ կապված Ռուսաստանի հետ:

«Առաջին անգամ Հայաստանի վարչապետի շուրթերով

— հաստատվում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է. դա բոլորս գիտեինք կամ զգում էինք, բայց դա պաշտոնականացված չէր…

— մեղադրանք է հնչեցվում, որ Ռուսաստանը ցանկացել ու ցանկանում է Հայաստանում տապալել ժողովրդաիշխանությունը և պետականությունը. դա բոլորս գիտեինք կամ զգում էինք, բայց դա պաշտոնականացված չէր…

— ըստ էության՝ Հայաստանի վրա հարձակման Ադրբեջանի նախապատրաստությունները դրվում են այդ նույն կոնտեքստում ու խաղի մեջ…

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխում են բաց առճակատման ու ճգնաժամի փուլ։ Դրա մեղավորը, անշուշտ, Ռուսաստանն է՝ Հայաստանի ու Արցախի դեմ իր հրեշավոր դավաճանությամբ: Բայց դրա հետ մեկտեղ ռիսկերը պետք է կառավարելի լինեն…»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ