Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ գերակշռում է Մոսկվայի ազդեցությունը, սառեցված է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել․

▪️Իլհամ Ալիևը ձգտում է ոչ թե խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ Հայաստանում նոր տարածքներ ձեռք բերել։

▪️Մի քանի ամիս առաջ Ռուսաստանը բացահայտ կոչ արեց Հայաստանի բնակչությանը տապալել իշխանությունը, և Մոսկվայի կողմից այս քարոզչությունը շարունակում է աճել։

▪️Ինձ հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուս զինվորների կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգման դեպքը.

▪️Ապօրինի գործողությունները մեր տարածքում անընդունելի են, և հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անպատասխան։

▪️Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որտեղ գերակշռում է Մոսկվայի ազդեցությունը, սառեցված է.

▪️Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ